logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
AV

Արտավազդ Մաթևոսի Վարդանյան

Ծնվել է 1990 թ.-ի հունվարի 15-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:
1997 թ.-ից սովորել է ք.Վայքի թիվ 1 միջն. դպրոցում:
2000 թ.-ին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Ռոստով քաղաքի թիվ 162 միջն. դպրոցում: Զբաղվել է բասկետբոլով:
2003 թ.-ին վերադարձել է հայրենիք և 2004-2006 թթ. սովորել և ավարտել է ք.Վայքի պետական վարժարանը` հումանիտար թեքումով:
2006 թ.-ին ընդունվել է Սախարովի անվան պետական էկոլոգիական համալսարան որպես բնապահպան: 2007-2008 և 2010 թթ.-ին հանդիսացել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2008-2010 թթ.-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:
2008 թ.-ի սեպտեմբերին ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:
2009 թ-ի փետրվարին բանակային կորպուսի զորավարժության ժամանակ բարձր մարտական պատրաստության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Նույն թվականի ապրիլին ստացել է սերժանտի կոչում, այնուհետև նշանակվել է դասակի հրամանատարի տեղակալ, իսկ 2010 թ.-ին ստացել ավագ սերժանտի կոչում: Համաբանակային մրցումների ժամանակ ՀՀ ԶՈւ-ում դասակի կազմով զբաղեցրել է առաջին տեղը: Խրախուսվել է նաև շնորհակալական նամակներով ուղղված ուսումնական հաստատությանը և ծնողներին: Արժանացել է բանակի «Գերազանցիկ» կրծքանշանին:
2010 թ.-ի հունվարի 28-ին «Սյունյաց Արծիվներ» ե.հ/կ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2010 թ.-ի սեպտեմբերին ընդունվել է «Ռեսո» ապահովագրական ընկերություն որպես գործակալ:
2011 թ.-ի հունվարին նշանակվել է «Ռեսո» ապահովագրական ընկերության Վայքի տարածքային մասնաճյուղի օֆիս-մենեջեր: Այնուհետև նշանակվել է նույն ընկերության գույքային ապահովագրության պահանջների կարգավորման բաժնի Վայոց ձորի մարզի ներկայացուցիչ-պատասխանատու:
2011 թ.-ի փետրվարին անդամագրվել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը, հանդիսանում է «Հայոց Արծիվներ» հհկ Վայքի տարածքային կազմակերպության ղեկավար:
Ամուսնացած չէ:

g